Դմիտրի Պեսկովը հայտարարում է, որ Լիտվայում միջուկային զենքի հնարավոր տեղակայման դեպքում Ռուսաստանը պատասխան միջոցներ կձեռնարկի
Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությամբ՝ Լիտվայում միջուկային զենքի հնարավոր տեղակայման դեպքում Ռուսաստանը պատասխան միջոցներ կձեռնարկի։
Նրա խոսքով՝ Լիտվայում ՆԱՏՕ-ի ռազմաբազայի տեղակայումը էլ ավելի կսրի առկա լարվածությունը։
«Այս իրադարձություններից ևոչ մեկը չի նպաստի Եվրոպա աշխարհամասում կայունությանն ու կանխատեսելիությանը։ Ընդհակառակը, ցավոք, դրանք կհանգեցնեն լարվածության հերթական զգալի էսկալացիային։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա, բնականաբար, Մոսկվան ստիպված կլինի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները սեփական անվտանգությունն ապահովելու համար»,- հայտարարել է Դմիտրի Պեսկովը։
Ի գիտություն՝ ավելի վաղ Լիտվայի Սեյմն առաջին ընթերցմամբ աջակցել էր միջուկային զենքի տեղակայման արգելքի չեղարկմանը։ 106 պատգամավոր, 18-ի դեմ, կողմ է քվեարկել Սահմանադրության փոփոխությանը, որի համաձայն՝ այսուհետ Լիտվայի տարածքում միջուկային զենքի տեղակայումն այլևս արգելված չի լինի։