Դմիտրի Պեսկովը հայտարարում է, որ բացառված չէ երդմնակալությունից առաջ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի զրույցը
Չի բացառվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի զրույցը Դոնալդ Թրամփի հետ երդմնակալությունից առաջ։
Այս մասին, ըստ ռուսական լրատվամիջոցների, ասել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Չի բացառվում։ Նա ասաց, որ կզանգահարի Պուտինին մինչ երդմնակալությունը։ Սրանք նրա խոսքերն են։ Առայժմ մենք այլ բանից չենք կարող դուրս գալ»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով Թրամփի և Պուտինի միջև բանակցությունների հնարավորության մասին հարցին։
Միաժամանակ Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ Ռուսաստանի ներկայացուցիչները շփումներ չեն ունեցել Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի հետ։