Դմիտրի Պեսկովը հայտարարում է, որ ամերիկացի լրագրող Թակեր Կառլսոնն արդեն ձայնագրել է Վլադիմիր Պուտինի հետ հարցազրույցը
Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշում է, որ ամերիկացի լրագրող Թակեր Կառլսոնն արդեն ձայնագրել է հարցազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Վլադիմիր Պուտինի խոսնակի խոսքով, Թակեր Կառլսոնն ինքը կորոշի, թե երբ հարցազրույցը պատրաստ կլինի հրապարակման։
Պեսկովի խոսքով, ամերիկացի լրագրողն անձամբ է հանդիպել Պուտինին։ Հաղորդվում է, որ ամերիկացի լրագրող Թակեր Կառլսոնը փետրվարի 8-ին կհրապարակի Վլադիմիր Պուտինի հետ հարցազրույցը։
Ավելի վաղ «Fox News»-ի նախկին հաղորդավար Թակեր Կառլսոնը Facebook-ում հեռարձակված տեսանյութում հայտնել էր, որ Մոսկվայում է Ռուսաստանում նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարցազրույցը ձայնագրելու նպատակով։