Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան համարժեք կարձագանքի ԱՄՆ-ի կողմից Ուկրաինա «Տոմահավկ» թևավոր հրթիռների փոխանցմանը

17:45, 02.10.2025

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան համարժեք կարձագանքի ԱՄՆ-ի կողմից Ուկրաինա «Տոմահավկ» թևավոր հրթիռների փոխանցմանը։

Լրագրողների հարցին, թե ինչպիսին կլինի Ռուսաստանի արձագանքը Ուկրաինա հեռահար հրթիռների փոխանցմանը, Պեսկովը պատասխանել է՝ «համարժեք»։

Ի դեպ, ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը Fox News-ին ասել էր, որ Թրամփի վարչակազմը քննարկում է ՆԱՏՕ-ի երկրներին «Տոմահավկ» հրթիռներ փոխանցելու հարցը՝ Ուկրաինա հետագա մատակարարման համար։ Վենսի խոսքով՝ այս հարցի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Տոմահավկ» հրթիռների հեռահարությունը 2500 կիլոմետր է։ Եթե Կիևը ստանա այդ հրթիռները, Մոսկվան կգտնվի Ուկրաինայի զենքի հասանելիության սահմաններում։

Նմանատիպ