Դմիտրի Պեսկովը չի հաստատում այն տեղեկությունը, որ Չինաստան կատարած այցի ընթացքում Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպում է նախատեսվում
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարության համաձայն՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Չինաստան։
Հարցին, թե արդյոք Չինաստան կատարած այցի ընթացքում Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպում է նախատեսվում, Դմիտրի Պեսկովը բացասական պատասխան տվեց։
Նրա խոսքով՝ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպում դեռևս նախատեսված չէ։
«Կարող եմ հաստատել, որ Ռուսաստանի նախագահի այցը Չինաստան նախապատրաստվում է։ Չինաստանը մեր ռազմավարական գործընկերն է։ Նախապատրաստվում է այցելություն և բարձր մակարդակի շփումներ», – նշել է Դմիտրի Պեսկովը։
Այցի ճշգրիտ ամսաթիվը այս պահին անհայտ է։
Նշենք, որ Դոնալդ Թրամփը նույնպես պլանավորում է այցելել Չինաստան։ Սկզբում նրա այցը նախատեսված էր մարտի 31-ից ապրիլի 2-ը, սակայն Իրանի պատերազմի պատճառով այցը հետաձգվեց մոտ մեկ ամսով։