Դմիտրի Պեսկով. Ուկրաինացի զինվորականները գտնվում են անբարենպաստ իրավիճակում առաջնագծում, ինչի պատճառով Ուկրաինայի նախագահը փորձել է Արևմուտքին ավելի ակտիվ ներգրավել պատերազմի մեջ
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ ուկրաինացի զինվորականներն առաջնագծում անբարենպաստ իրավիճակում են, և դրա պատճառով Ուկրաինայի նախագահը փորձել է Արևմուտքին ավելի ակտիվ ներգրավել պատերազմի մեջ։
«Կիեւի ռեժիմի տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում՝ Զելենսկին, վերջին օրերին բազմաթիվ հայտարարություններ են անում՝ երբեմն խուճապի մատնված։ Դա պայմանավորված է ճակատում Կիևի ռեժիմի ուժերի ծայրահեղ անբարենպաստ դիրքով»,- ասում է Պեսկովը։
Կրեմլի ներկայացուցչի գնահատմամբ, եթե անգամ Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու տեմպերը բարձրանան, դա Ուկրաինայի զինված ուժերին թույլ չի տա փոխել դինամիկան ճակատում։