Դմիտրի Պեսկով. Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագրի հստակ ուրվագիծ դեռ չկա, բայց կա քաղաքական կամք
Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագրի «հստակ ուրվագիծ» չկա, բայց կա քաղաքական կամք, – այս մասին հայտնել են Կրեմլում։
Ինչպես նշել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, Կրեմլը դրական է գնահատում կառուցողական և բովանդակային շփումները։
«Դեռևս որևէ համաձայնագրի հստակ ուրվագիծ գոյություն չունի, բայց կա քաղաքական կամք այդ համաձայնագրի համար։ Կրկնում եմ՝ մենք շատ, շատ դրական ենք գնահատում կառուցողական և բովանդակային շփումները, որոնք տեղի են ունեցել», – հայտարարել է Պեսկովը։