Դմիտրի Պեսկով. Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն չեն քննարկել Մինսկի կողմից Աբխազիայի ճանաչման հարցը
Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն Սոչիում չեն քննարկել Մինսկի կողմից Աբխազիայի ճանաչման հարցը։ Ռուսական «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պեսկովը նաև նշել է, որ նշված համատեքստում չի խոսվել նաև Ղրիմի ճանաչման մասին։
«Դա բացարձակապես ներքին հարց է, Բելառուսի ինքնիշխան իրավունքը, և մենք ակնկալում ենք, որ մեր բելառուս ընկերները ինքնուրույն և իրենց հարմար ժամանակին համապատասխան որոշում կկայացնեն»,- ասել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ երեկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանել է օկուպացված Աբխազիա։ Մինչ այդ՝ սեպտեմբերի 26-ին, Սոչիում նա բանակցություններ է վարել Վլադիմիր Պուտինի հետ։