Դմիտրի Պեսկով. Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի երկխոսությունը հուսադրող է

18:10, 23.02.2025

Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի երկխոսությունը հուսադրող է, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այստեղ մենք երկխոսություն ունենք երկու իսկապես ականավոր նախագահների միջև: Սա շատ հուսադրող է: Կարևոր է, որ ոչինչ չխանգարի նրանց քաղաքական կամքի իրականացմանը»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները՝ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը, բացարձակապես յուրահատուկ առաջնորդներ են, թեև յուրաքանչյուրն յուրովի։

«Նախագահ Թրամփը հաղթեց ընտրություններում Ամերիկայի համար եզակի արդյունքով։ Նույնիսկ այն նահանգներում, որտեղ դա կասկածելի էր։ Նախագահ Թրամփը կուսակցական վերահսկողություն ունի երկու պալատների վրա: Այսինքն՝ իր հեղինակության կայունության, իր հզորության առումով նա ԱՄՆ-ի բացարձակապես եզակի նախագահ է»,- նշել է Կրեմլի խոսնակը։

Պեսկովի խոսքով՝ Պուտինը «ոչ պակաս եզակի նախագահ է, քան Թրամփը»։

«Սա նախագահ է, ով իշխանության ղեկին է 25 տարի, և որի հանրային աջակցության մակարդակն աննախադեպ է, անկախ նրանից, թե ինչ է ասում որևէ մեկը», – նշել է Պեսկովը։

Այդուհանդերձ, Պեսկովն ասել է, որ Ռուսաստանի նախագահը դեռ բաց է Ուկրաինայում իրավիճակի կարգավորման բանակցությունների համար։

Նմանատիպ