Դմիտրի Պեսկով. Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի անձնական հանդիպումը անպայման կկայանա, նախագահները կարևոր համաձայնագրեր կստորագրեն

15:34, 20.07.2025

Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև անպայման անձնական հանդիպում կկայանա, որի ընթացքում նախագահները կարևոր համաձայնագրեր կստորագրեն, ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Հնարավոր է՝ հանդիպումը անհրաժեշտ լինի նաև որոշ կարևոր համաձայնագրերի պաշտոնականացման համար, որոնք ժամանակի ընթացքում ձեռք կբերվեն հսկայական աշխատանքից հետո։ Սակայն այդ ժամանակը դեռ չի եկել», – նշել է Պեսկովը։

Ռուսաստանի նախագահի վարչակազմի ներկայացուցչի խոսքով՝ Պուտինի և Թրամփի միջև վերջին զրույցը պրագմատիկ զրույց էր այն մարդկանց միջև, ովքեր վճռականորեն պաշտպանում են իրենց դիրքորոշումը, բայց պատրաստ են լսել միմյանց։

Պեսկովի խոսքով՝ Ուկրաինայի հարցի լուծումը երկար և դժվար գործընթաց է, որը պահանջում է ջանքեր, և Վաշինգտոնն ավելի ու ավելի է գիտակցում դա։

Նմանատիպ