Դմիտրի Պեսկով. Ռուսաստանն ու Հայաստանը տրամագծորեն հակառակ տեսակետներ ունեն Ուկրաինայի հարցում, Մոսկվան քաջատեղյակ է Երևանի դիրքորոշմանը
Ռուսաստանն ու Հայաստանը տրամագծորեն հակառակ տեսակետներ ունեն Ուկրաինայի հարցում, Մոսկվան քաջատեղյակ է Երևանի դիրքորոշմանը, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իսկապես, մենք տրամագծորեն հակառակ տեսակետներ ունենք Ուկրաինայում տեղի ունեցողի և Ուկրաինայի շուրջ հակամարտության առնչությամբ, սա գաղտնիք չէ։ Ուստի սա մեր հայ ընկերների հայտնի դիրքորոշումն է։ Մենք համաձայն չենք նրանց հետ և կշարունակենք համառորեն բացատրել մեր ճշմարտությունը»,- ասել է Պեսկովը։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանն Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դաշնակիցը չէ։