Դմիտրի Պեսկով. Ռուսաստանին չի հետաքրքրում Հյուսիսային Կորեայի վերաբերյալ ԱՄՆ-ի նախազգուշացումը
Դմիտրի Պեսկով. Ռուսաստանին չի հետաքրքրում Հյուսիսային Կորեայի վերաբերյալ ԱՄՆ-ի նախազգուշացումը

Ռուսաստանին չի հետաքրքրում Հյուսիսային Կորեայի վերաբերյալ ԱՄՆ-ի նախազգուշացումը,- ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Մեր հարևանների, այդ թվում՝ Հյուսիսային Կորեայի հետ հարաբերությունները վարելիս մեզ համար կարևոր են մեր երկու երկրների շահերը, այլ ոչ թե Վաշինգտոնի նախազգուշացումները։ Մենք կենտրոնանալու ենք մեր երկու երկրների շահերի վրա»,- ասել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի Մոսկվա կատարած այցի կապակցությամբ Սպիտակ տունը Հյուսիսային Կորեային կոչ էր արել զենք չմատակարարել կամ չվաճառել Ռուսաստանին։