Դմիտրի Պեսկով. Ռուսաստանի և Հայաստանի միջև դժվարությունները կանցնեն, երկու երկրների համագործակցությունը փոխշահավետ է
Դմիտրի Պեսկով. Ռուսաստանի և Հայաստանի միջև դժվարությունները կանցնեն, երկու երկրների համագործակցությունը փոխշահավետ է

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում դժվարությունները կանցնեն, երկու երկրների համագործակցությունը բացարձակապես փոխշահավետ է, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Ամենամոտ հարեւանները կարող են ունենալ մի շրջան, երբ հարաբերությունները կարող են սրվել, բայց քաղաքական կամք է պետք, մեր կողմից՝ դա կա։ Կոնստրուկտիվիզմն ու հեռատեսությունը, երկու երկրների ղեկավարների քաղաքական հեռատեսությունը նույնպես մեր կողմն է։ Ուստի վստահ եմ, որ այս բոլոր դժվարությունները կանցնեն։ Ռուսաստանի և Հայաստանի համագործակցությունը բացարձակապես փոխշահավետ է», – ասել է Դիմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ասել էր, որ Մոսկվան և Երևանը կապրեն խաղաղության և ներդաշնակության մեջ, քանի որ ռուս-հայկական հարաբերությունների պատմությունը հիմք կդառնա երկկողմ համագործակցության զարգացման համար։