Դմիտրի Պեսկով - Օլաֆ Շոլցը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց չի խնդրել
Դմիտրի Պեսկով - Օլաֆ Շոլցը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց չի խնդրել

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց չի խնդրել։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ գերմանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ցանկանում է հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Պեսկովի խոսքով՝ Վլադիմիր Պուտինը 2022 թվականի դեկտեմբերից հետո Շոլցի հետ կապ չի ունեցել։

Բացի այդ, ինչպես նշել է Կրեմլի մամուլի քարտուղարը, Ռուսաստանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը ներկայումս չունեն ընդհանուր խոսակցության թեմաներ, իսկ Ռուսաստանի և Գերմանիայի հարաբերությունները գործնականում զրոյական են։

«Որպես այդպիսին՝ մակերեսի վրա ընդհանուր թեմաներ չկան, մեր հարաբերությունները փաստացի հասցվել են զրոյի, և դա տեղի չի ունեցել մեր նախաձեռնությամբ», – ասել է Պեսկովը լրատվամիջոցներին։

Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Ռուսաստանի ղեկավարը միշտ բաց է եղել և մնում է երկխոսության համար։