Դմիտրի Պեսկով - Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում դժվար ժամանակաշրջան է սկսվել
Դմիտրի Պեսկով - Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում դժվար ժամանակաշրջան է սկսվել

Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում դժվար ժամանակաշրջան է սկսվել,- ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները ամուր հիմք ունեն, չնայած ներկայումս դրանք դժվար ժամանակաշրջան են ապրում։

«Իսկապես ամուր հիմք կա, կա երկու երկրների շահերի համընկնում, փոխադարձ հարգանքի վրա հիմնված փոխշահավետ համագործակցություն։ Սակայն երբեմն պատահում է, որ երկու երկրների միջև հարաբերություններում դժվար ժամանակաշրջաններ են լինում։ Հիմա այդպիսի ժամանակաշրջաններից մեկն է։ Հուսով ենք, որ այս ժամանակաշրջանը կանցնի», – ասել է Պեսկովը՝ նշելով, որ «երկու երկրների միջև համագործակցությունը փոխադարձ օգուտներ է բերում»։