Դմիտրի Պեսկով. Մոսկվան գիտի ՆԱՏՕ-ի ցանկությունը՝ ընդլայնել իր ազդեցությունը Կովկասում և անկայունություն ավելացնել տարածաշրջանում
Դմիտրի Պեսկով. Մոսկվան գիտի ՆԱՏՕ-ի ցանկությունը՝ ընդլայնել իր ազդեցությունը Կովկասում և անկայունություն ավելացնել տարածաշրջանում

Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի այցը Կովկաս։ Պեսկովի խոսքով՝ Մոսկվան գիտակցում է ՆԱՏՕ-ի՝ իր ազդեցությունն ընդլայնելու և տարածաշրջանում անկայունություն ավելացնելու ցանկության մասին։

«ՆԱՏՕ-ի ընդհանուր նկրտումները՝ ուժեղացնել իր ներկայությունը Կովկասում, մեզ քաջ հայտնի են, և դա ակնհայտորեն տեսանելի է անզեն աչքով։ Նրա ազդեցությունն ավելի քիչ հավանական է, որ Կովկասում կայունություն և իրավիճակի կանխատեսելիություն կավելացնի»,- ասել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը մտադիր է կենտրոնանալ երկկողմ հարաբերությունների և համագործակցության գործիքների վրա, որոնք Ռուսաստանը ունի տարածաշրջանի երկրների հետ։