Դմիտրի Պեսկով – Մոսկվան ակնկալում է շարունակել շփումները Հունգարիայի նոր ղեկավարության հետ

15:11, 13.04.2026

Մոսկվան ակնկալում է շարունակել շփումները Հունգարիայի նոր ղեկավարության հետ,- ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք ակնկալում ենք շարունակել մեր շատ պրագմատիկ շփումները Հունգարիայի նոր ղեկավարության հետ։ Մենք լսել ենք հայտարարություններ, այդ թվում՝ երկխոսության մեջ մտնելու ցանկության մասին», – ասել է Պեսկովը։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ հունգարական բնակչությունը կատարել է իր ընտրությունը, և Ռուսաստանը հարգում է այն։

Նմանատիպ