Դմիտրի Պեսկով. Միջուկային զենքի տակտիկական զորավարժությունները կապված են Մակրոնի հայտարարությունների, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների՝ Ուկրաինա զորքեր ուղարկելու մտադրության հետ
Մարտավարական միջուկային զենքով ծրագրված զորավարժությունները կապված են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունների, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների՝ Ուկրաինա զինվորական ուղարկելու մտադրության հետ, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Եթե ինձ հարցնեք՝ Արևմուտքի ներկայացուցիչների ո՞ր հայտարարությունների մասին է խոսքը, ակնհայտորեն, խոսքը պարոն Մակրոնի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների հայտարարությունների մասին է։ Նրանց են միացել ԱՄՆ Սենատի ներկայացուցիչները, ովքեր, եթե չեմ սխալվում, խոսել են Ուկրաինա զինված կազմավորում ուղարկելու պատրաստակամության եւ նույնիսկ մտադրության մասին»,- ասել է Պեսկովը։
Խոսելով Ուկրաինա զորքեր ուղարկելու մասին՝ Պեսկովն ասում է. «Սա լարվածության սրման բոլորովին նոր փուլ է, այն աննախադեպ է և, իհարկե, հատուկ ուշադրություն և միջոցներ է պահանջում»։
Ռուսաստանի նախագահը հրամանագիր է արձակել մարտավարական միջուկային զենքով վարժանքներ անցկացնելու մասին։