Դմիտրի Պեսկով. Մենք տեսնում ենք, որ որոշակի տարաձայնություններ կան Վարշավայի և Կիևի միջև, ժամանակի ընթացքում անհամաձայնությունը կաճի Կիևի և եվրոպական այլ մայրաքաղաքների միջև
Կիևի և եվրոպական մայրաքաղաքների միջև տարաձայնությունները կմեծանան, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով դա անխուսափելի է:
«Մենք տեսնում ենք, որ Վարշավայի և Կիևի միջև կան որոշակի տարաձայնություններ, և մենք ակնկալում ենք, որ Վարշավայի և Կիևի միջև այս լարվածությունը կավելանա։ Մենք հասկանում ենք, որ Կիևի և եվրոպական այլ մայրաքաղաքների միջև տարաձայնությունը նույնպես կաճի ժամանակի ընթացքում։ Դա անխուսափելի է»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Պեսկովի խոսքով՝ Մոսկվան շարունակում է «հատուկ ռազմական գործողությունը»՝ Ռուսաստանի կողմից առաջադրված խնդիրները կատարելու համար։