Դմիտրի Պեսկով. Մենք Հռոմի ստատուտի կողմ չենք, չենք ճանաչում այն, համապատասխան վերաբերմունք ունենք Հաագայի դատարանի երեկվա որոշման նկատմամբ
Դմիտրի Պեսկով. Մենք Հռոմի ստատուտի կողմ չենք, չենք ճանաչում այն, համապատասխան վերաբերմունք ունենք Հաագայի դատարանի երեկվա որոշման նկատմամբ

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն արձագանքել է Հաագայի դատարանի կողմից ռուս երկու բարձրաստիճան զինվորականների ձերբակալման օրդեր տրամադրելուն՝ ասելով, որ Ռուսաստանը Հռոմի ստատուտի կողմ չէ։

«Մենք Հռոմի ստատուտի կողմ չենք, չենք ճանաչում այն։ Մենք համապատասխան վերաբերմունք ունենք նման որոշումների նկատմամբ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ երեկ Միջազգային քրեական դատարանը ձերբակալելու օրդեր է տվել Ռուսաստանի հեռահար ավիացիայի հրամանատար Սերգեյ Կոբիլաշին և Սևծովյան նավատորմի հրամանատար, ծովակալ Վիկտոր Սոկոլովին։ Դատարանի տվյալներով՝ նրանք կասկածվում են Ուկրաինայում քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումներ իրականացնելու և մարդկության դեմ հանցագործությունների մեջ։

Տեղեկացնենք, որ Հաագայի դատարանը կալանավորման օրդեր է տվել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ։