Դմիտրի Պեսկով. Մենք հիանալի երկխոսություն ունենք մեր մոնղոլ ընկերների հետ, մենք չենք անհանգստանում Վլադիմիր Պուտինի այնտեղ գալուց

17:11, 30.08.2024

 

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն հայտնում է, որ իրենց չի անհանգստացնում Վլադիմիր Պուտինի Մոնղոլիա այցը։

Լրագրողները Կրեմլի ներկայացուցչին խնդրեցին մեկնաբանել այն փաստը, որ Մոնղոլիան հանդիսանում է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ստորագրող պետություն, իսկ Միջազգային քրեական դատարանը Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել։

«Ոչ, մենք չենք անհանգստանում։ Մենք հիանալի երկխոսություն ունենք Մոնղոլիայի մեր ընկերների հետ»,- ասել է Պեսկովը։

Ռուսաստանի նախագահը պաշտոնական այցով Մոնղոլիա կժամանի սեպտեմբերի 3-ին։

Նմանատիպ