Դմիտրի Պեսկով. Մախաչկալայի օդանավակայանում տեղի ունեցած իրադարձությունները հիմնականում արտաքին միջամտության, այդ թվում՝ արտաքին տեղեկատվության ազդեցության արդյունք էին
Մախաչկալայի օդանավակայանում տեղի ունեցած իրադարձությունները հիմնականում արտաքին միջամտության, այդ թվում՝ արտաքին տեղեկատվության ազդեցության արդյունք էին, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Պուտինն այսօր մեծ հանդիպում կանցկացնի Մախաչկալայի զարգացումների շուրջ։
Ինչպես գրում են լրատվամիջոցները, Պեսկովը չի մեկնաբանել, թե ինչ միջոցներ կարող են ձեռնարկվել Մախաչկալայի իրադարձությունների մասնակիցների նկատմամբ։
Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ պաղեստինամետները ներխուժել են Դաղստանի օդանավակայանի տերմինալ, ինչի պատճառով Իսրայելից թռիչքը ուղղվել է այլընտրանքային օդանավակայան։ Ավելի ուշ ռուսական լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով տուժել է ավելի քան 20 մարդ։ Բացահայտվել է անկարգությունների մասնակից 150 անձի ինքնությունը, որոնցից 60-ը ձերբակալվել է։