Դմիտրի Պեսկով. Կրեմլը պատրաստ է համալիր կերպով քննարկել անվտանգության հարցը, սակայն ՆԱՏՕ-ի ընդլայնումն Ուկրաինայի տարածքում անընդունելի է
Դմիտրի Պեսկով. Կրեմլը պատրաստ է համալիր կերպով քննարկել անվտանգության հարցը, սակայն ՆԱՏՕ-ի ընդլայնումն Ուկրաինայի տարածքում անընդունելի է

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը հայտարարում է, որ Կրեմլը պատրաստ է համալիր կերպով քննարկել անվտանգության հարցը, սակայն ՆԱՏՕ-ի ընդլայնումն Ուկրաինայի տարածքում անընդունելի է։ Այս մասին Դիմիտրի Պեսկովը խոսել է լրագրողների հետ՝ մեկնաբանելով Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի ընթացիկ գագաթնաժողովում ընդունված որոշումները։

Նրա խոսքով՝ Ռուսաստանն ի սկզբանե ընդգծել է, որ Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ-ի ընդլայնումն անթույլատրելի է։

«Մենք չենք պատրաստվում քննարկել տարրեր, որոնք պոկված են անվտանգության ընդհանուր համատեքստից։ Մենք ցանկանում ենք համալիր կերպով դիտարկել ամբողջական իրավիճակը, բոլոր ասպեկտները՝ կապված եվրոպական մայրցամաքի անվտանգության, մեր երկրի անվտանգության, այլ երկրների անվտանգության երաշխիքների հետ։ Այս ամենը պետք է միասին դիտարկել։ Մեզ համար Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ-ի ընդլայնումն անընդունելի սպառնալիք է մեր գոյության համար»,- ասել է Պեսկովը։