Դմիտրի Պեսկով. Կիևը չի արձագանքել Պուտինի կողմից առաջարկված հրադադարի առաջարկին

14:21, 29.04.2025

Կիևը չի արձագանքել Պուտինի կողմից առաջարկված հրադադարի առաջարկին, – այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Նախագահ Պուտինը բարի կամքի դրսևորում ցուցաբերեց և երեկ հայտարարեց ժամանակավոր զինադադարի մասին։ Մենք դեռևս պատասխան չենք լսել Կիևի վարչակազմից», – ասել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ Կիևի արձագանքի բացակայությունն արդեն մանիպուլյացիայից ավելին է։

Կրեմլի խոսնակը խոսել է նաև Վոլոդիմիր Զելենսկու առաջարկի մասին՝ հրադադարը 30 օրով երկարաձգելու վերաբերյալ։ Պեսկովը նշել է, որ նման երկարաժամկետ հրադադարի իրականացումը անհնար է առանց բոլոր նրբությունների հաշվի առնելու։

«Եթե խոսում ենք երկարաժամկետ հրադադարի մասին, կարևոր է ուշադրություն դարձնել այն նրբություններին, որոնց մասին խոսել է նախագահ Պուտինը։ Սա նույնպես կարևոր է։ Բայց առանց այդ հարցերի պատասխանների, դժվար է գնալ նման երկարատև զինադադարի։ Սա էր խոսում նախագահ Պուտինը։ Պետք է միշտ հիշենք այդ խոսքերը», – ասել է Պեսկովը։

Պեսկովը նաև նշել է, որ Կիևից չեն ստացել պատասխան՝ ուղիղ բանակցություններ սկսելու առաջարկի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր հրադադարի մասին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 80-ամյակի միջոցառումների օրերին։ Պուտինի որոշմամբ, հրադադարի ռեժիմը կսկսվի մայիսի 8-ի գիշերը՝ 00:00-ից, և կտևի մինչև մայիսի 11-ի 00:00։ Կրեմլը նաև հաստատել է իր պատրաստակամությունը՝ Ուկրաինայի հետ սկսել խաղաղ բանակցություններ՝ առանց նախապայմանների։

Նմանատիպ