Դմիտրի Պեսկով. Քննչական մարմինները կանեն իրենց աշխատանքը, և այդ ժամանակ մենք կկարողանանք որոշակի եզրակացություններ անել՝ արդյոք Դաղստանում և Ղրիմում հարձակումները շարան են
Դմիտրի Պեսկով. Քննչական մարմինները կանեն իրենց աշխատանքը, և այդ ժամանակ մենք կկարողանանք որոշակի եզրակացություններ անել՝ արդյոք Դաղստանում և Ղրիմում հարձակումները շարան են

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը արձագանքել է Դաղստանում և Ղրիմում տեղի ունեցած հարձակումներին։

Պեսկովի խոսքով՝ իրենք շատ լավ գիտեն, թե ով է կանգնած այս ամենի հետեւում։

«Կան քննչական մարմիններ, որոնք կանեն իրենց աշխատանքը, և այդ ժամանակ մենք կկարողանանք որոշակի հետևություններ անել, թե արդյոք սա հարձակումների շարք է։ Մենք մի կողմից տեսնում ենք ամբողջովին բարբարոսական հրթիռային հարձակում Ղրիմի վրա։ Մենք շատ լավ հասկանում ենք, թե ով է կանգնած դրա հետեւում։ Դեռևս անցյալ շաբաթ նախագահը բազմիցս հայտարարեց, թե ով է թիրախավորում այդ տեխնոլոգիական բարդ հրթիռները, որ ուկրաինացիները չեն, որոնք ապահովում են հրթիռների արձակումը և այլն, ամեն ինչ պարզ է։ Միգուցե մենք կարող ենք խնդրել ձեզ՝ որպես լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ուղղակի հարցնել իմ գործընկերներին Եվրոպայում, առաջին հերթին Վաշինգտոնում, մամուլի քարտուղարներին, թե ինչու են իրենց կառավարությունները սպանում ռուս երեխաներին։ Ուղղակի նրանց տվեք այս պարզ հարցը»,- ասել է Պեսկովը։

Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Սևաստոպոլ քաղաքի վրա, որը գտնվում է Ղրիմի թերակղզու հարավ-արևմուտքում։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հարձակման հետեւանքով վիրավորների թիվը հասել է 151-ի։

Բացի այդ, Դաղստանում անհայտ անձինք կրակ են բացել սինագոգի և եկեղեցու ուղղությամբ։ Վերջին տվյալներով՝ վթարի հետեւանքով զոհվել է մոտ 15 իրավապահ։