Դմիտրի Պեսկով. Հայաստան հնարավոր այցի հետ կապված՝ Մոսկվան երաշխիքներ է սպասում, որ Հաագայի որոշման հիման վրա ՌԴ նախագահը չի ձերբակալվի
Դմիտրի Պեսկով. Հայաստան հնարավոր այցի հետ կապված՝ Մոսկվան երաշխիքներ է սպասում, որ Հաագայի որոշման հիման վրա ՌԴ նախագահը չի ձերբակալվի

ՌԴ նախագահի Հայաստան հնարավոր այցի վերաբերյալ Մոսկվան սպասում է Հայաստանի հետ համաձայնության՝ Հաագայի հրամանի հիման վրա ՌԴ նախագահին չձերբակալելու երաշխիքների վերաբերյալ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ըստ Պեսկովի՝ Հայաստանի՝ միջազգային խարտիայի միանալու հետ կապված նոր իրողությունը չի կարող բացասաբար չանդրադառնալ ռուս-հայկական հարաբերությունների վրա։

«Մենք արդեն ասել ենք, որ միջազգային այս կանոնադրությանը Հայաստանի միանալու հետ կապված նոր իրողությունը չի կարող բացասաբար չանդրադառնալ մեր երկկողմ հարաբերությունների վրա։ Իհարկե, այստեղ շատ կարևոր է հայաստանյան մեր գործընկերներից որոշակի երաշխիքներ ստանալը։ Այս հարցը պետք է լուծվի երկկողմ երկխոսության շրջանակներում, Կրեմլը կենտրոնացած է դրա վրա»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հարցին, թե Պուտինին կձերբակալեն, եթե Հայաստան գա, պատասխան չի տվել: