Դմիտրի Պեսկով. Հարավային Օսեթիայում Ռուսաստանի անդամակցության հանրաքվեն արտացոլում է տեղական տրամադրությունները, սակայն Մոսկվան այս պահին որևէ աշխատանք չի կատարում այդ հարցի շուրջ
Դմիտրի Պեսկով. Հարավային Օսեթիայում Ռուսաստանի անդամակցության հանրաքվեն արտացոլում է տեղական տրամադրությունները, սակայն Մոսկվան այս պահին որևէ աշխատանք չի կատարում այդ հարցի շուրջ

Հարավային Օսեթիայում Ռուսաստանի անդամակցության հանրաքվեն արտացոլում է տեղական տրամադրությունները, սակայն Մոսկվան այս պահին որևէ աշխատանք չի կատարում այդ հարցի շուրջ,- ասել է ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

«Ինչքան հասկանում ենք, դա իսկապես արտացոլում է հանրապետությունում տիրող ընդհանուր տրամադրությունները, հանրապետության բնակչության եւ այս հանրապետության նախկին ղեկավարի վերաբերմունքը։ Սակայն այս պահին ռուսական պլանում որեւէ գործունեություն այս դեպքում չի իրականացվում»,- ասել է Պեսկովը՝ խոսելով Ցխինվալիում հուլիսի 17-ին նախատեսված հանրաքվեի մասին:

Հարցին, թե արդյոք տեղին էր Կրեմլում հանրաքվեն, Պեսկովն ասել է, որ դա առաջին հերթին «հանրապետության ժողովրդի», նրա ներկայիս ղեկավարության խնդիրն է, և ավելի շատ անհրաժեշտ է կենտրոնանալ այստեղ նրանց դիրքորոշման վրա»: