Դմիտրի Պեսկով. Ղրիմի կարգավիճակի հարցը մնում է Ռուսաստանի և Թուրքիայի միջև տարաձայնությունների շարքում
Դմիտրի Պեսկով. Ղրիմի կարգավիճակի հարցը մնում է Ռուսաստանի և Թուրքիայի միջև տարաձայնությունների շարքում

Ղրիմի կարգավիճակի հարցը մնում է Ռուսաստանի և Թուրքիայի միջև տարաձայնությունների թվում,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեկսովը։

Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Ռուսաստանն ամեն ինչ անում է Թուրքիային իր դիրքորոշման ճիշտությունը համոզելու համար։ Այս կերպ նա արձագանքել է Էրդողանի հայտարարությանը, ըստ որի Ղրիմի վերադարձն Ուկրաինային միջազգային իրավունքի պահանջն է։

«Այս թեման ներառված է մեր եւ մեր թուրք ընկերների տարաձայնությունների կատեգորիայի մեջ։ Մենք շարունակում ենք մեր նպատակաուղղված ջանքերը՝ մեր թուրք ընկերներին և գործընկերներին բացատրելու մեր տեսակետը։ Հուսով ենք, որ դա ժամանակի ընթացքում Անկարային հնարավորություն կտա ավելի լավ հասկանալ մեզ, ավելի լավ հասկանալ և համաձայնել մեր եզրակացությունների հետ։ Մենք շարունակում ենք զարգացնել գործընկերային հարաբերությունները Թուրքիայի հետ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 11-ին առցանց ելույթ է ունեցել «Ղրիմի հարթակ» ֆորումում։ Իր ուղերձում նա հայտարարել է, որ Թուրքիայի աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը անսասան է։ Նա նաեւ հայտարարել է, որ Ղրիմի վերադարձն Ուկրաինային միջազգային իրավունքի պահանջն է։