Դմիտրի Պեսկով. Ցանկացած ենթադրություն, թե Կրեմլը պատասխանատու է Ալեքսեյ Նավալնիի մահվան համար, լիովին անընդունելի է
Դմիտրի Պեսկով. Ցանկացած ենթադրություն, թե Կրեմլը պատասխանատու է Ալեքսեյ Նավալնիի մահվան համար, լիովին անընդունելի է

Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ալեքսեյ Նավալնիի մահվան համար պատասխանատվություն կրելու ցանկացած վարկածը լիովին անընդունելի է։

Պեսկովի խոսքով՝ Նավալնիի մահվան կապակցությամբ արեւմտյան առաջնորդների արձագանքը «հիստերիկ» էր։

Ավելի վաղ Ռուսաստանի խորհրդարանի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Ալեքսեյ Նավալնիի մահվան մեջ մեղադրել էր Արևմուտքին։

Ռուսաստանի Դաշնային քրեակատարողական ծառայությունը տեղեկություն է տարածել Ալեքսեյ Նավալնիի մահվան մասին։ Ալեքսի Նավալնին 47 տարեկան էր։ Նա ձերբակալվել է 2021 թվականի հունվարին։ Ընդդիմադիր քաղաքական գործիչը վերջերս իր պատիժն էր կրում խիստ ռեժիմի գաղութում՝ Յամալ-Նենտա ինքնավար շրջանում։ Խարփ գյուղը, որտեղ գտնվում է գաղութը, գտնվում է Սիբիրի հյուսիսային մասում։