Դմիտրի Մեդվեդևն ասում է, որ Ղրիմի վրա հարձակման դեպքում ուկրաինացիներին «դատաստանի օր է սպասվում»

17:29, 17.07.2022

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դիմիտրի Մեդվեդևի խոսքով՝ Ղրիմի վրա հարձակման դեպքում ուկրաինացիներին դատաստանի օր է սպասվում։

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին Մեդվեդևը հայտարարել է Վոլգոգրադում վետերանների հետ հանդիպման ժամանակ։

«Անհատ վեհացված, արյունոտ ծաղրածուներ, որոնք պարբերաբար հայտնվում են ինչ-որ հայտարարություններով և փորձում սպառնալ մեզ, նրանք նկատի ունեն հարձակումը Ղրիմի վրա և այլն։ Այս առումով ուզում եմ փաստել, որ նրանք կարծես լիովին հասկանում են նման հայտարարությունների ենթատեքստը։ Եվ արդյունքները պարզ են, որ եթե նման բան լինի, բոլորի համար կգա դատաստանի օրը մի ակնթարթում, շատ արագ ու խիստ: Թաքնվել շատ դժվար կլինի»,- ասել է Դիմիտրի Մեդվեդևը։

Նմանատիպ