Դմիտրի Մեդվեդև. Եթե Ռուսաստանը ռազմավարական միջուկային ուժերի ոլորտում առավելություն չունենար, ապա այն իսկապես կվերածվեր ջարդոնի
Եթե Ռուսաստանը ռազմավարական միջուկային ուժերի ոլորտում առավելություն չունենար, ապա այն իսկապես կվերածվեր ջարդոնի,- ռուսական լրատվամիջոցներին տված ծավալուն հարցազրույցում ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Անօդաչու թռչող սարքերը, իհարկե, շատ կարեւոր են հատկապես այնպիսի հակամարտության պայմաններում, ինչպիսին հիմա է։ Փառք Աստծո, որ մենք ունենք հավասարություն, նույնիսկ գերազանցություն ռազմավարական միջուկային ուժերի ոլորտում։ Իրականում սա էլ ավելի կարեւոր է մեր երկրի գոյության համար»,- ասել է Մեդվեդեւը։
Մեդվեդևը երկրի հիմքն է անվանել միջուկային ոլորտում գերազանցությունը, որն ապահովում է Ռուսաստանի պահպանումը։