Դմիտրի Մեդվեդև - Ուկրաինայի վրայով թռիչքների արգելված գոտու ստեղծումը և ՆԱՏՕ-ի երկրների կողմից ռուսական անօդաչու սարքերը խփելու հնարավորությունը նշանակում է պատերազմ դաշինքի և Ռուսաստանի միջև
Ուկրաինայի վրայով թռիչքների արգելված գոտու ստեղծումը և ՆԱՏՕ-ի երկրների կողմից ռուսական անօդաչու սարքերը խփելու հնարավորությունը նշանակում է պատերազմ դաշինքի և Ռուսաստանի միջև, – ասել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Լուրջ եմ ասում, Կիևի և այլ հիմարների սադրիչ գաղափարի իրականացումը՝ «Ուկրաինայի վրայով թռիչքների արգելված գոտի» ստեղծելու և ՆԱՏՕ-ի երկրների կողմից մեր անօդաչու սարքերը խփելու հնարավորության մասին, նշանակում է միայն մեկ բան՝ պատերազմ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև», – գրել է Դմիտրի Մեդվեդևը սոցիալական ցանցերում։