Դմիտրի Մեդվեդև. Ո՞վ ասաց, որ երկու տարի հետո Ուկրաինան ընդհանրապես գոյություն կունենա աշխարհի քարտեզի վրա

13:37, 15.06.2022

Ո՞վ ասաց, որ երկու տարի հետո Ուկրաինան ընդհանրապես գոյություն կունենա աշխարհի քարտեզի վրա,- ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։

Դմիտրի Մեդվեդևը նշվածի մասին գրել է իր տելեգրամյան ալիքում:

«Ես տեսա հաղորդագրություն, որ Ուկրաինան ցանկանում է օվկիանոսից այն կողմ իր հովանավորներից հեղուկ բնական գազը ստանալ երկու տարի հետո վճարման պայմանով։ Հակառակ դեպքում հաջորդ ձմռանը պարզապես կսառչի։ Բայց հարց կա, և ո՞վ ասաց, որ երկու տարի հետո Ուկրաինան կլինի աշխարհի քարտեզի վրա։ Ամերիկացիների համար դա նշանակություն չունի, նրանք այնքան են ներգրավված «հակառուսական» նախագծում, որ մնացած ամեն ինչ նրանց համար ոչինչ է»,- գրել է Մեդվեդևը։

Նմանատիպ