Դմիտրի Մեդվեդև. Ռուսաստանը պատրաստ է բանակցություններ վարել Կիևի հետ առանց նախապայմանների

20:15, 20.05.2025

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությամբ՝ Ռուսաստանը պատրաստ է Կիևի հետ բանակցությունների առանց նախապայմանների։

Այս մասին Մեդվեդևը հայտարարել է Սանկտ Պետերբուրգում անցկացվող իրավաբանական ֆորումում ունեցած ելույթի ընթացքում։

«Ռուսաստանը դա բազմիցս նշել է՝ մենք պատրաստ ենք բանակցել առանց նախապայմանների, սակայն՝ հաշվի առնելով տեղում առկա իրողությունները և արդեն ձևակերպված առաջարկները։ Նման բանակցությունները կարող են հանգեցնել խաղաղության», – ասել է նա։

Մեդվեդևի խոսքով՝ խաղաղությունը պետք է հիմնված լինի այն պայմանների վրա, որոնք ավելի կամ պակաս ընդունելի են բոլոր շահագրգիռ կողմերի համար։

«Հակառակ դեպքում դա պարզապես զինադադար կլինի, որն օգտագործվելու է ռազմական ներուժի վերականգնման և մարտական գործողություններին վերադառնալու համար», – հավելել է նա։

Նա նաև նշել է, որ Ուկրաինական կողմում չկա լիազորված անձ, ով իրավասու կլինի խաղաղության պայմանագիր կնքելու համար։

«Շատ անգամ է ասվել, որ գործող ուկրաինական ռեժիմի կազմում չկան մարդիկ, որոնք լիազորված են խաղաղության պայմանագրի կնքման համար։ Սա մեծ խնդիր է», – հայտարարել է Դմիտրի Մեդվեդևը։

Նմանատիպ