Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ անհնար է կանգնեցնել Ռուսաստանի նախաձեռնած պատերազմը բանակցությունների սեղանի շուրջ
Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ անհնար է կանգնեցնել Ռուսաստանի նախաձեռնած պատերազմը բանակցությունների սեղանի շուրջ

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի խոսքով՝ անհնար է կանգնեցնել Ռուսաստանի նախաձեռնած պատերազմը բանակցությունների սեղանի շուրջ։ Այս մասին նա խոսել է Ավստրիայի դեսպաններին դիմելիս։

Դմիտրի Կուլեբայի խոսքով՝ հրադադարը Ռուսաստանի Դաշնությանը միայն ժամանակավոր հանգիստ կտա, որպեսզի հետո վերսկսի ռազմական գործողությունները։

«Որոշ պատերազմներ միայն հակամարտություններ կամ տարածքային վեճեր չեն: Սրանք ցեղասպանական նվաճողական պատերազմներ են, որոնք չեն կարող ավարտվել պարզապես պատերազմող կողմերին բանակցությունների սեղանի շուրջ հրավիրելով: Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ հենց այդպիսի դեպք է։ Նրան պետք է հաղթել մարտի դաշտում, որից հետո Ռուսաստանը լրջորեն կմտածի խաղաղ բանակցությունների մասին»,- ասել է Կուլեբան։