Դմիտրի Կուլեբան ասում է, որ հայտնի չէ, թե երբ կկայանա Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունների երկրորդ փուլը
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ դեռևս հայտնի չէ, թե երբ կկայանա Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունների երկրորդ փուլը։
«Բանակցությունների առաջին փուլը կայացել է։ Արդյունք չեղավ։ Ռուսների պահանջը, սկզբունքորեն, անփոփոխ է: Սրանք այն պահանջներն են, որոնք Պուտինը հնչեցրել է պատերազմի մեկնարկից առաջ հրապարակված տեսաուղերձում։ Այժմ մենք պատրաստ ենք բանակցությունների, ես պատրաստ եմ դիվանագիտության, բայց մենք պատրաստ չենք ընդունել Ռուսաստանի կողմից ցանկացած վերջնագիր»,- ասել է Ուկրաինայի արտգործնախարարը։
Հիշեցնենք, որ այսօր Կրեմլում հայտարարություն է արվել բանակցությունների վերաբերյալ։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ռուսական պատվիրակությունը չորեքշաբթի երեկոյան կժամանի Ուկրաինա-Ռուսաստան բանակցությունների վայր։