Դմիտրի Կուլեբա. ԵՄ-ում արդեն սկսվել են Ռուսաստանին SWIFT-ից անջատելու տեխնիկական նախապատրաստությունները
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրում է, որ Եվրամիությունում արդեն սկսվել են Ռուսաստանին «SWIFT» վճարային համակարգից անջատելու տեխնիկական նախապատրաստությունները։
«Պաշտոնական որոշում դեռ չի կայացվել, սակայն սկսվել են այդ պատժամիջոցի իրականացման տեխնիկական նախապատրաստական աշխատանքները։
Ուկրաինական դիվանագիտության ողջ ուղղահայացը աշխատել է՝ սկսած նախագահից, վերջացրած Ուկրաինայի դեսպանատան կցորդով»,- գրել է Դմիտրո Կուլեբան։