Դմիտրի Կուլեբա. Ուկրաինան դիմել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան, մենք պնդում ենք, որ Ռուսաստանը խախտել է Ցեղասպանության կոնվենցիան

10:27, 02.07.2022

Ուկրաինան դիմել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ Ռուսաստանի կողմից Ցեղասպանության մասին կոնվենցիայի խախտման հարցով։ Այս մասին «Twitter»-ում հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան։

«Ուկրաինան հուշագիր է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան։ Մենք պնդում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը խախտել է Ցեղասպանության մասին կոնվենցիան՝ հիմնավորելով իր ռազմական ագրեսիան «ցեղասպանության մեջ» Ուկրաինային անհիմն մեղադրելով», – ասել է Կուլեբան։

Կուլեբայի խոսքով, սա կարևոր քայլ է Ռուսաստանի Դաշնությանը պատասխանատվության ենթարկելու և պատճառված վնասը փոխհատուցելու համար։

Նմանատիպ