Դմիտրի Կուլեբա. Ուկրաինայի ռազմավարական խնդիրը՝ վերականգնել վերահսկողությունը 1991 թվականի սահմանի վրա, մնում է անփոփոխ
Դմիտրի Կուլեբա. Ուկրաինայի ռազմավարական խնդիրը՝ վերականգնել վերահսկողությունը 1991 թվականի սահմանի վրա, մնում է անփոփոխ

Ուկրաինայի ռազմավարական խնդիրը՝ վերականգնել վերահսկողությունը 1991 թվականի սահմանի վրա, մնում է անփոփոխ,- ասել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան՝ Բրյուսելում ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի նիստի մեկնարկից առաջ։

Ուկրաինացի դիվանագետը չի հերքում, որ Կիևը հասկանում է Ռուսաստանի հետ բանակցությունների և զիջումների գաղափարները, թեև Կուլեբան բացառել է նման հնարավորությունը։

«Այն մարդիկ, ովքեր դա են առաջարկում, նախ պետք է իրենց կառավարություններին նման բան առաջարկեն՝ ինչ-որ մեկին տալ իրենց տարածքի մի մասը, իրենց ժողովրդի մի մասը: Թող իրենք դա անեն, և մենք կտեսնենք, թե արդյոք մենք կարող ենք խոսել այդ մասին»,- ասել է Կուլեբան։

Բացի այդ, մարտի դաշտում ստեղծված փակուղու մասին հարցին նախարարը հակիրճ պատասխանեց, որ առաջնագծում փակուղի չկա: Նա հերթական անգամ կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ի մյուս երկրներին զինել Ուկրաինային։