Դմիտրի Կուլեբա - Ուկրաինան պատրաստակամություն է հայտնել Ռուսաստանի հետ խելամիտ և կառուցողական բանակցությունների համար՝ արդար և կայուն խաղաղության հասնելու համար
Չինաստանի և Բրազիլիայի վեց կետից բաղկացած կոնսենսուսը ուշադիր ուսումնասիրելուց հետո Ուկրաինան իր պատրաստակամությունն է հայտնել Ռուսաստանի հետ խելամիտ և կառուցողական բանակցությունների՝ արդար և կայուն խաղաղության հասնելու համար, Չինաստան կատարած այցի ժամանակ ասել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։
Կուլեբան ընդգծել է Ուկրաինայի և Չինաստանի ռազմավարական գործընկերությունը և աջակցություն հայտնել «Մեկ Չինաստան» սկզբունքին։
Իր հերթին Չինաստանի արտգործնախարար Վան Ին խոսել է ուկրաինական պատերազմի մասին և ընդգծել Չինաստանի հանձնառությունը՝ աջակցելու հակամարտության քաղաքական կարգավորմանն ու խաղաղ բանակցություններին։
Չինաստանը խոստացել է շարունակել սննդամթերքի ներմուծումն Ուկրաինայից և աջակցել լոգիստիկ միջանցքներին։