Դմիտրի Կուլեբա. Ուկրաինայի ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակը միայն օգուտ կտա Եվրոպային, դա ձեռնտու է բոլորին, մենք պետք է հաղթահարենք հերթական կարծրատիպերը և վախը
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի խոսքով՝ Եվրոպան վախենում է Ուկրաինային ԵՄ թեկնածուի կարգավիճակ տալուց։
Կուլեբան ասել է, որ ԵՄ-ն թերահավատորեն էր վերաբերում Ուկրաինային այն արտոնությունների տրամադրմանը, որոնք դեռևս նախատեսված էին Ասոցացման համաձայնագրով:
«Նրանք մեզ բացատրեցին, որ հնարավոր չէ ուկրաինացիներին տալ առանց վիզայի ռեժիմ և միաժամանակ չտալ ռուսներին։ Տվեցին, ոչինչ չեղավ։ Ազատ առեւտրի գոտին պետք է վտանգ ներկայացներ եվրոպացի արտադրողների համար, դուրս չեկավ։ Առանց վիզայի ռեժիմը պետք է հանգեցներ Ուկրաինայից փախստականների և հանցագործների հոսքի, սակայն նման բան տեղի չունեցավ»,- ասել է Կուլեբան։
Դմիտրի Կուլեբան նշել է, որ Եվրոպայում այժմ նույն փաստարկներն են հնչում անխուսափելի խնդիրների մասին, որոնք կառաջանան, եթե Ուկրաինան ստանա ԵՄ թեկնածուի կարգավիճակ։
«Ընդամենը մեկ ամիս առաջ դժվար էր պատկերացնել, որ պատմական որոշման նախաշեմին կհասնենք քննարկման այս կետին։ Բոլորը, ովքեր վաղուց ներգրավված են Ուկրաինայի եվրաինտեգրման գործընթացում, հասկանում են, որ սա քվանտային թռիչք է»,- ասել է նա։
Կուլեբան նշել է, որ այժմ նոր իրողություն է ստեղծվել, և թեկնածուի կարգավիճակ տալը շահավետ կլինի բոլորի համար։