Դմիտրի Կուլեբա. Ուկրաինան պատրաստ է պայմաններ ստեղծել Օդեսայի նավահանգստից արտահանումը վերսկսելու համար, հարցն այն է, թե ինչպես կարելի է ապահովել, որ Ռուսաստանը չօգտագործի այս առևտրային ուղին Օդեսայի վրա հարձակվելու համար

10:44, 04.06.2022

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի խոսքով՝ ուկրաինական հացահատիկի Օդեսայի նավահանգստում արտահանման խոչընդոտներից մեկն այն է, որ Ռուսաստանը կարող է օգտագործել այս միջանցքը՝ քաղաքի վրա հարձակվելու համար։ Այդ մասին Կուլեբան գրել է «Twitter»-ում։

«Ուկրաինան պատրաստ է անհրաժեշտ պայմաններ ստեղծել Օդեսայի նավահանգստից արտահանումը վերականգնելու համար։ Հարցն այն է, թե ինչպես կարելի է ապահովել, որ Ռուսաստանը չօգտագործի այս առեւտրային ճանապարհը Օդեսայի վրա հարձակվելու համար։ Ռուսաստանից դեռ երաշխիքներ չկան»,- ասել է Կուլեբան։

Կուլեբայի խոսքով՝ պաշտոնական Կիևը շարունակում է տարբերակներ փնտրել ՄԱԿ-ի և գործընկերների հետ։

Նմանատիպ