Դմիտրի Կուլեբա. Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ոչ մի կապ չունեն պարենային գլոբալ աճող ճգնաժամի հետ

18:05, 28.05.2022

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ոչ մի կապ չունեն պարենային գլոբալ աճող ճգնաժամի հետ,- «Twitter»-ում գրել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։

«Դեֆիցիտի, աճի և սովի սպառնալիքի միակ պատճառն այն է, որ ռուս զինվորականները ֆիզիկապես արգելափակել են 22 միլիոն տոննա ուկրաինական պարենի արտահանումը մեր նավահանգիստներից։ Ռուսաստանից պահանջեք դադարեցնել շրջափակումը»,- գրել է Կուլեբան «Twitter»-ում։

Այս շաբաթ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարեց, որ Մոսկվան պատրաստ է անվտանգ միջանցք ապահովել ուկրաինական բերքի արտահանման համար Սև ծովով՝ պատժամիջոցների վերացման և Սև ծովի ուկրաինական ջրերի ականազերծման դիմաց, որոնք ականապատվել էին ռուսների կողմից։

Նմանատիպ