Դմիտրի Կուլեբա. Պուտինը պատերազմում է երեխաների հետ, Ռուսաստանում նրանք գիշերն անցկացրել են ճաղերի հետևում, քանի որ մասնակցել են «Ոչ պատերազմին» հանրահավաքին
Պուտինը պատերազմում է երեխաների հետ,- «Twitter»-ում գրել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։
Ուկրաինայի ԱԳ նախարարը արձագանքել է Ռուսաստանում հակակառավարական ցույցի ժամանակ երեխաների կալանավորման հարցին:
«Պուտինը պատերազմում է երեխաների հետ: Ուկրաինայում, որտեղ նա հրթիռակոծում է մանկապարտեզներն ու մանկատները, ինչպես նաև Ռուսաստանում, որտեղ 7-ամյա Դավիթը, 9-ամյա Սոֆյան, 11-ամյա Մատվեյը, 11-ամյա Գոշան և Լիզան ամբողջ գիշեր անցկացրել են ճաղերի հետևում, քանի որ մասնակցել են «Ոչ պատերազմին» արշավին։ Ահա թե ինչպիսի տեսք ունի վախեցած մարդը»,- գրել է Կուլեբան։