Դմիտրի Կուլեբա. Կիևի դիրքորոշումն ընդգրկված է խաղաղության գագաթնաժողովի եզրափակիչ կոմյունիկեում
Դմիտրի Կուլեբա. Կիևի դիրքորոշումն ընդգրկված է խաղաղության գագաթնաժողովի եզրափակիչ կոմյունիկեում

 

«Կիևի դիրքորոշումն ընդգրկված է խաղաղության գագաթնաժողովի եզրափակիչ կոմյունիկեի մեջ»,- ասել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան՝ Շվեյցարիայում, որտեղ ընթանում է գագաթնաժողովը, լրագրողների հետ զրույցում։

«Տեքստը հավասարակշռված է: Մեր բոլոր սկզբունքային դիրքորոշումները, որոնց վրա պնդում էր Ուկրաինան, հաշվի են առնվել»,- ասել է Դմիտրի Կուլեբան։

Կուլեբայի խոսքով՝ գագաթնաժողովում խաղաղության այլընտրանքային ծրագրեր չեն քննարկվել։

Գագաթնաժողովի եզրափակիչ կոմյունիկեն դեռ պաշտոնապես չի հրապարակվել։

Շվեյցարիայում Գլոբալ խաղաղության գագաթնաժողովի երկրորդ օրը մասնակցում են 100 երկրների պատվիրակություններ, այդ թվում՝ 57 պետությունների և կառավարությունների ղեկավարներ ամբողջ աշխարհից։

Գագաթնաժողովի առաջին օրը առաջնորդները կենտրոնացել են Ուկրաինայի կարիքների վրա և նշել, որ միջազգային հանրությունն այժմ պետք է միասին կանգնի՝ աջակցելու Ուկրաինային խաղաղության ճանապարհին: