Դմիտրի Կուլեբա. Հուսով եմ՝ Լավրովն այսօր կշարունակի իր զրույցը Ռուսաստանի կառավարության հետ և կլսի քաղաքացիների խնդրանքը՝ օգնելու նրանց անվտանգ ելք կազմակերպել պաշարված քաղաքներից
Դմիտրի Կուլեբա. Հուսով եմ՝ Լավրովն այսօր կշարունակի իր զրույցը Ռուսաստանի կառավարության հետ և կլսի քաղաքացիների խնդրանքը՝ օգնելու նրանց անվտանգ ելք կազմակերպել պաշարված քաղաքներից

Հուսով եմ՝ Լավրովն այսօր կշարունակի իր զրույցը Ռուսաստանի կառավարության հետ և կլսի քաղաքացիների խնդրանքը՝ օգնելու նրանց անվտանգ ելք կազմակերպել շրջափակված քաղաքներից,- ասել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան՝ Անտալիայում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո։

Նրա խոսքով, ինքը հույս ունի, որ այս խոսակցությունից հետո Մարիուպոլում քաղաքացիներին հումանիտար օգնություն կթույլատրվի։

«Ուզում եմ հույս տալ այն քաղաքացիներին, ովքեր տուժում են ռուսական ավիահարվածներից, ռմբակոծություններից ու ռուսական բանակի սպանություններից։ Նախարար Լավրովի հետ կիսվել եմ մեկ դրվագով՝ հույս ունենալով, որ նա կունենա կառուցողական պատասխան՝ հիմնված մարդկային արժեքների և մարդկային կյանքի նկատմամբ հարգանքի վրա։ Այս դրվագը ռուս զինվորականների կողմից մեքենայով ուղևորվող քաղաքացու սպանության մասին է։ Նման բաները պետք է դադարեցվեն, սա ռազմական հանցագործություն է, և բոլոր ներգրավվածները ի վերջո պատասխանատու են դրա համար: Ես անկեղծորեն հուսով եմ, որ նախարար Լավրովն այսօր կշարունակի իր զրույցը Ռուսաստանի կառավարության, ռուսական բանակի իր գործընկերների հետ, և որ նրանք կլսեն այն հազարավոր քաղաքացիների կոչը, որոնց անունից ես այսօր խոսեցի և կօգնեն նրանց կազմակերպել անվտանգ ելք պաշարված քաղաքներից։ Առաջին հերթին Մարիուպոլից, թույլատրվելու է նաև մարդասիրական օգնություն Մարիուպոլ»,- ասել է Դմիտրո Կուլեբան։