Դմանիսիում, խանութներից մեկի մոտ տեղի ունեցած միջադեպի փաստով ոստիկանությունում ընթանում են հարցաքննություններ
Դմանիսիում, խանութներից մեկի մոտ տեղի ունեցած միջադեպի փաստով ոստիկանությունում ընթանում են հարցաքննություններ: Դմանիսիի ոստիկանական բաժանմունքում հարցաքննում են երկու անձի, ովքեր մայիսի 16-ին ներգրավված են եղել երիտասարդների միջև առճակատման մեջ: Երեք անձի իրավապահները տեղափոխել են փորձաքննության:
Ոստիկանության տարածքում է նաև խանութպանը և վաճառողներից մեկը:
«Եկան չորս երիտասարդներ, նրանք գարեջուր էին ուզում, սակայն գումար չունեին, ես ասացի, որ չեմ կարող նրանց պարտքով տալ: Վիրավորեցին ինձ, ասացին, որ կծեծեն: Այս աղմուկից սկեսրարս դուրս եկավ ու նրան ծեծեցին: Մենք զանգահարեցինք ոստիկանություն: Ես նույնպես ցուցմունք տվեցի: Հետագայում այս տղաների հետ եկան մոտ 40 երիտասարդներ: Նրանք մահակներով էին: Ամեն ինչ կոտրված է: Ես եկել եմ այստեղ ցուցմունք տալու», – հայտարարել է խանութի վաճառող Սաիդա Իսմայիլովան:
Դմանիսիում, խանութներից մեկի մոտ տեղի է ունեցել ծեծկռտուք: Ծեծի է ենթարկվել խանութի տերը, ով արդեն ստացել է բժշկական օգնություն և տանն է: Դեպքի վայրում գտնվում են իրավապահները: Խանութի ենթակառուցվածքն ավերված է: Դմանիսիի մուտքերը վերահսկվում են իրավապահների կողմից:
Տեղի հրատարակություններից մեկը հրապարակել է դեպքի տեսանյութը: Դիմակայությունը ֆիքսել է խանութի մոտ տեղադրված հսկիչ տեսախցիկը: