Դմանիսիում տեղի ունեցած բախման ժամանակ սառը զենքով վիրավորվել է երկու մարդ
Դմանիսիում տեղի ունեցած բախման ժամանակ սառը զենքով վիրավորվել է երկու մարդ:
Ըստ «Միացյալ ազգային շարժման» քաղաքապետի թեկնածու Գիորգի Տատուաշվիլիի, նա նախընտրական հանդիպում էր անցկացնում Գանթիադի գյուղում, երբ «Վրացական երազանքի» անդամները եկան, ֆիզիկապես դիմակայեցին իրենց կողմնակիցներին և նրանց վիրավորեցին սառը զենքով:
Նրա խոսքով, երկու մարդ վիրավորվել է, նրանք վերքեր ունեն ձեռքերին եւ դեմքին:
Միեւնույն ժամանակ, «Վրացական երազանք» կուսակցության Դմանիսիի մասնաճյուղում նշում են, որ իրենց կողմից սադրանք չի եղել եւ իրենք ցանկանում են, որ ընտրություններն անցնեն խաղաղ պայմաններում: Այսօրվա միջադեպի կապակցությամբ նրանք ասում են, որ կսպասեն հետաքննության ավարտին:
Այս պահին առկա տեղեկատվության համաձայն, վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց, նրանց առողջական վիճակը կայուն է: