Դմանիսիի շրջանի 8 գյուղերը մի քանի ամսից կօգտվեն շուրջօրյա ջրամատակարարմամբ: Քվեմո Քարթլիի պետական լիազոր Շոթա Ռեխվիաշվիլին և Դմանիսիի մունիցիպալիտետի քաղաքապետ Գիորգի Տատուաշվիլին ուսումնասիրել են իրականացվող աշխատաքները:
Նախագծի իրականացման արդյունքում Դմանիսիի շրջանի 8 գյուղերը – Ամամլոն, Բազաքլոն, Մամիշլոն, Վակեն, Զեմո Օրոզմանին, Քվեմո Օրոզմանին, Դալարին և Ջավախը կունենան շուրջօրյա ջրամատակարարում:
Աշխատանքների արժեքը կազմում է 1 068 169 լարի, որն ամբողջովին ֆինանսավորվում է տեղի բյուջեից:
Նախագծի իրականացման աշխատանքներն ընթանում են ակտիվ կերպով և կշահագործվի ընթացիկ տարվա հոկտեմբերին: