Դմանիսիի մունիցիպալիտետում տեղի ունեցած սպանության փաստով ոստիկանությունը մեկ անձի է ձերբակալել
Դմանիսիի մունիցիպալիտետում տեղի ունեցած սպանության փաստով ոստիկանությունը մեկ անձի է ձերբակալել

Ներքին գործերի նախարարության Քվեմո Քարթլիի ոստիկանության վարչության աշխատակիցները, օպերատիվ-որոնողական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում ձերբակալել են 2008 թվականին ծնված Գ.Ն.-ին՝ դիտավորյալ սպանության մեղադրանքով։

«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը այս տարվա նոյեմբերի 15-ին Դմանիսիի քաղաքապետարանում, փոխադարձ վիճաբանության հիման վրա, սառը զենքով կրծքավանդակի շրջանում մահացու վիրավորում է հասցրել 2005 թվականին ծնված Է.Գ.-ին և թաքնվել դեպքի վայրից: Կատարված քննչական և որոնողական աշխատանքների արդյունքում իրավապահները Գ.Ն.-ին ձերբակալել են որպես մեղադրյալ»,- ասվում է ՆԳՆ տեղեկատվության մեջ։

Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով, որը ենթադրում է դիտավորյալ սպանություն։ Հանցագործությունը պատժվում է 10-ից 15 տարի ազատազրկմամբ։